Հղիություն, ծննդաբերություն
|
Ցելուլիտը հղիության ժամանակ. morevmankan.am
Ցելուլիտի աճի առկայությունը հղիության ժամանակ ֆիզիոլոգիական վիճակ է այդ շրջանի համար, քանի որ քաշի ավելացումը նորմալ է հղիության ընթացքում: Ճարպի կուտակումը հատկապես նկատվում է ազդրերի և նստատեղի շրջանում, որտեղ էլ կարող է արտահայտվել ցելուլիտը:
Սակայն կանխարգելիչ միջամտությունները` մասնագետի հսկողությամբ, կարող են նպաստել ցելուլիտի վերացմանը:
Պատճառները
- Քաշի արագ ավելացում,
- ֆիզիկական ակտիվության նվազում, երբ թուլանում է մկանային տոնուսը,
- հորմոնալ ֆոնի փոփոխություն, արյան շրջանառության խանգարում,
- սննդի փոփոխություն և դրա պահանջի ավելացում,
- նյութափոխանակության խանգարում, այտուցների առաջացում, որը ևս կարող է մաշկի ձգվածություն առաջացնել,
- վիտամինների և հանքային նյութերի պակաս:
Ցելուլիտի առկայությունը հեշտ է պարզել՝ երկու մատներով սեղմելով ազդրի մաշկը. եթե այն մնում է հարթ, ապա ամեն ինչ նորմալ է, իսկ եթե մաշկին առաջանում են մանր բլթեր, անհրաժեշտ է ցելուլիտի կանխարգելման համար միջոցներ ձեռնարկել:
Սակայն ցելուլիտի առկայությունը պետք է անհանգստության պատճառ չդառնա: Երբ երեխան լույս աշխարհ գա՝ հորմոնները կկարգավորվեն և ամեն ինչ կվերադառնա նորմայի:
Եվ, այնուամենայնիվ, հղի կնոջ կյանքի որակի փոխվելն արդեն պահանջում է առողջության պահպանման համար որոշ ուշադրություն, դա վերաբերում է նաև ցելուլիտի առաջացմանը:
Ցելուլիտի դեմ կարելի է պայքարել հետևյալ միջոցներով.
- թեթև ֆիզիկական վարժություններ. քայլք, յոգա, որոնք կօգնեն օրգանիզմին՝ հագենալ թթվածնով,
- ինքնամերսում. շոյում, մերսում, հարվածում մաշկին 3-5 րոպե. շարժումների ուղղությունը պետք է լինի ներքևից վերև, որի ժամանակ անհրաժեշտ է օգտագործել բնական քսուքներ,
- ճիշտ սնունդ. հղիներին արգելվում է հետևել սննդակարգերի, բայց պետք է հետևել օգտակար մթերքներով սնվելուն,
- անհրաժեշտ է հագնել հարմար հագուստ և կոշիկներ:
Կանխարգելումը
Հղիության հենց սկզբից պետք է սկսել ցելուլիտի կանխարգելումը: Ամենակարևորը սնունդն է, որի մեջ անհրաժեշտ է ներառել բուսայուղեր, ձկան յուղ, խաշած միս, ձուկ, շիլաներ, կանաչեղեն, կաղամբ, մրգեր:
Շաբաթական երկու անգամ ծովի աղով լոգանքները մաշկը տոնուսի մեջ կպահեն: Լողը նույնպես առողջարար ազդեցությունն ունի:
Հակացուցումները
Հղիության ընթացքում ցելուլիտի դեմ օգտագործվող միջոցների որոշ հակացուցումներ կան.
- ցելուլիտի գործիքային էլեկտրաբուժումը և հիդրոմերսումը,
- հակացելուլիտային սպիտակեղենը,
- հակացելուլիտային կոսմետիկ-հարդարանքի միջոցները, որոնք կարող են քիմիական նյութեր պարունակել,
- տաք փաթաթումները, ուժեղացնելով արյան շրջանառությունը, կարող են բարդությունների պատճառ դառնալ,
- եթերայուղերն ազդում են պտղի վրա և կարող են բացասական ազդեցություն ունենալ:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն